Վիլանովան ցանկանում է, որ Մեսսին կարիերան ավարտի Բարսելոնայում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան պատմել է, թե ինչ է մտածում այն մասին, որ արգենտինացի Լիոնել Մեսսին մնա կատալոնական ակումբում մինչև իր կարիերայի ավարտը:

«Ակնհայտ է, որ ես կցանկանայի` Մեսսին խաղար «Բարսելոնայում» ողջ կյանքում: Նա լավագույնն է աշխարհում, միգուցե` նաև ֆուտբոլի պատմության մեջ:

Մեր թիմի երկրպագուները մեծ ոգևորությամբ կընդունեին այդ լուրը, որ Մեսսին կարիերան կավարտի «Բարսելոնայում»` այնտեղ, որտեղ սկսել էր: Իսկ մենք դեռ երկար տարիներ կկարողանայինք վայելել նրա խաղը»,-Վիլանովայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com