Հրդեհ է բռնկվել ոչ թե ՀՀԿ գրասենյակի, այլ հարակից շենքի տանիքում

Սեպտեմբերի 22-ին`ժամը 11.27-ին, ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, որ Երևանի Մելիք Ադամյան փողոցում այրվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության շենքի տանիքը: Հիշեցնենք նաև, որ նման դեպք էր գրանցվել նաև մայիսի 22-ին:ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿ արագ արձագանքման խումբը: Այրվել է 10 քմ տարածք

ՀՀԿ գրասենյակում բռնկված հրդեհի լուրը չի հաստատվում: Հրդեհը բռնկվել է ոչ թե ՀՀ կենտրոնական գրասենյակում, այլ դրա հարակից նորակառույց շենքի տանիքում. հաղորդում է «Արմենպրեսը»իցը: ԱԻՆ մասնագետներին հաջողվել է հրդեհը ժամանակին մեկուսացնել և մարել: