Մանկապարտեզներում սննդի գծով պետական գնումների աննախադեպ չարաշահումներ են եղել. ՏՄՊՊՀ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավարտել է իր ուսումնասիրությունները՝ մանկապարտեզներում պետական գնումների շրջանակում ձեռք բերվող սննդամթերքի ոլորտում. այս մասին տեղեկանում ենք ՏՄՊՊՀ-ի տարածած հաղորդագրությունից:

Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե որքանով են արդյունավետ օգտագործվում պետության կողմից մանկապարտեզներին հատկացվող ֆինանսական միջոցները և որքանով են բարեխիղճ աշխատում սննդի մատակարար հանդիսացող տնտեսվարողները:

Բացահայտված աննախադեպ չարաշահումների մասին կհրապարակվի երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 11-ին, ՏՄՊՊՀ նիստում: