Մոուրինյոն Ռամոսին ուղարկել է փոխարինողների կազմ

Իսպանական շատ լրատվամիջոցներ հավանական են համարում, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն այս մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է այլ ակումբ։ Պատճառը գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ հակասություններն են։ Իսպանացի հայտնի լրագրող Ալֆրեդո Դուրոն Talk SPORT հաղորդման եթերում ասել է, որ մադրիդյան ակումբում Ռամոսի և Մոուրինյոյի հակասություններն այնքան խորն են, որ թիմում պետք է մնա նրանցից մեկը։

Իսկ Football Espana-ի տեղեկություններով՝ Ռամոսը «Ռայո Վալեկանոյի» հետ առաջիկա խաղում կրկին կմնա պահետայինների նստարանին՝ հիմնական կազմում տեղը զիջելով Ռաֆայել Վարանին։ Արդեն երկրորդ օրն է, ինչ Ռամոսը մարզվում է փոխարինողների կազմի հետ։

Մարզական գործընկեր` SportArmenia.com