Ջուան Ռոուլինգի տունը վաճառվում է

Բրիտանացի հայտնի գրող, Հարի Փոթերի մասին պատմող գրքերի հեղինակ Ջուան Ռոուլինգի տունը վաճառքի է հանվել: Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում գտնվող նրա տունը գնահատվել է 3,7 մլն դոլար, հայտնում է Rbc.ru-ն:

Ոչ վաղ անցյալում Ռոուլինգի տունը վերանորոգվել էր: Հենց այս տան մեջ է Ռոուլինգը ավարտել Հարի Փոթերի մասին պատմող գրքերից մի քանիսը: Ներկայում Մեծ Բրիտանիայի կայացած կանանցից մեկն ունի մեկ տուն Շոտլանդիայում, ևս մեկը՝ Լոնդոնում: