Աֆղանստանում արգելվել է պաղեստինյան մամուլը

Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը արգելել է պաղեստինյան տպագիր մամուլի մուտքը երկիր՝ Պաղեստինին մեղադրելով տալիբներին օժանդակելու մեջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Սա «Թալիբանի» ներկայացուցիչների գործունեության պրոպագանդայի միջոց է»,- հայտարարել են նախարարությունում:

Ներքին գործերի նախարարությունը հանձնարարել է ոստիկանությանը երկրի արևելքում բռնագրավել թերթի բոլոր օրինակները: ՆԳՆ ներկայացուցիչների խոսքերով՝ պակիստանյան հրատարակություններում տպագրված նորությունները չեն համապատասխանում իրականությանը և անհանգստություն են առաջացնում երկրի արևելյան նահանգների բնակիչների մեջ:

Մեկնաբանել