Հույս ունենք նոր Մեսսի գտնել Փարիզում. ՊՍԺ-ի նախագահ

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայֆին հայտարարել է, որ իրենք հարգում են ՈւԵՖԱ-ի օրենքները և պահպանելու են ֆինանսական Fair Play-ի կանոնները:

«Ֆինանսական Fair Play-ի կանոնները պետք է հարգվեն, և ՊՍԺ-ն կանի դա: Մենք լավ հարաբերությունների մեջ ենք Պլատինիի հետ, և ոչ մի խնդիր չի առաջանա: Սակայն ՊՍԺ-ն Ֆրանսիայի մայրաքաղաքի միակ ակումբն է, և մենք ցանկանում ենք ներդրումներ կատարել: Ամեն ամեն ինչ անում ենք, որպեսզի ՊՍԺ-ն դառնա գերակումբ, սակայն միայն այդ չէ:

Մենք նաև շատ հետաքրքիր ծրագրեր ունենք: Փարիզում մոտ 20 մլն մարդ է ապրում, որոնց մեջ շատ տաղանդավոր երեխաներ կան, գուցե նոր Մեսսի, և հույս ունենք, որ կգտնենք նրան», – Խելայֆիի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Մեկնաբանել