Բերեզովսկու անվստահ խաղը թույլ չտվեց Ամկարին հաղթել Դինամոյին

Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» սեփական հարկի տակ 3:2 հաշվով պարտության մատնեց Պերմի «Ամկարին» և վաստակած 6 միավորով լքեց մրցաշարային աղյուսակի ետնապահի տեղը:

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Դինամոյի» մեկնարկային կազմում էր և շատ վատ սկսեց հանդիպումը. 25-րդ րոպեին Ռոմանի կոպիտ սխալից հետո Մարտին Յակուբուն առաջ մղեց հյուրերին: Բարեբախտաբար, 5 րոպե անց «Դինամոյին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը, որից հետո Բերեզովսկին սկսեց շատ ավելի վստահ խաղալ, գոլի հեղինակ դարձավ Յակոբ Յանչերը: 37-րդ րոպեին «Ամկարի» աջ պաշտպան Իվան Չերենչիկովը մրցակցի սուր գրոհն ընդհատելու համար 2-րդ դեղին քարտն ստացավ ու հեռացվեց խաղադաշտից:

2-րդ խաղակեսն ամբողջությամբ անցավ Դան Պետրեսկուի սաների կատարյալ առավելությամբ: Թեև երկար ժամանակ «Դինամոյին» չէր հաջողվում գրավել «Ամկարի» դարպասը, այդուհանդերձ, 78-րդ րոպեին Կևին Կուրանին առաջ մղեց տանտերերին, իսկ 83-րդ րոպեին Ալեքսանդր Կոկորինը հաշիվը դարձրեց 3:1: Մնացած ժամանակահատվածում հյուրերին կարողացան մեկ պատասխան գոլ խփել (Միխալ Բրեզնյանիկ 90+2՛), բայց ավելին անել նրանց չհաջողվեց:

Մարզական գործընկեր` SportArmenia.com