«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ի մոտ սողանքն ակտիվացել է

Սյունիքի մարզային փրկարար վարչության օպերատիվ խմբի աշխատակիցներն աշխատում են Սյունիքի մարզի Շահումյան գյուղի մոտակայքում, որտեղ ակտիվացել են սողանքային երևույթները:

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի` այսօր ժամը 10:46-ին, ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքից հյուսիս`«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի հարակից տարածքում ակտիվացել են սողանքային երևույթները: Սողանքն արտահայտվում է սարերի, բլուրների թեք լանջերում, գետահովիտներում։ Այն զարգանում է տարբեր հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։

Մեկնաբանել