Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ. ԼՂՀ ՊԲ

Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանական բանակի օպերատիվ տվյալների համաձայն` սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված խմբավորումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 300 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց. այս մասին տեեղկանում ենք ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունից:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Հայկական կողմը կորուստներ և վիրավորներ չի ունեցել: