Բարսելոնան շարունակում է հաղթարշավը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում 2:0հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ և շարունակում է առանց միավորների կորստի (15 մ.) միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Թեև կատալոնացիների խաղն ակնհայտ չէր ստացվում, ամբողջ հանդիպումն անցավ Վիլանովայի սաների բացահայտ առավելությամբ:

Միայն հանդիպման վերջնամասում «Բարսելոնան» ուժեղացրեց ճնշումն ու 2 գնդակ ուղարկեց անխոցելի թվացող Տոնիոյի դարպասը: 87-րդ րոպեին շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ ընդմիջումից հետո խաղադաշտ մտած Չավին, իսկ մրցավարի ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին Մեսսին ձախ եզրով ճեղքեց հյուրերի պաշտպաննությունն ու սուր փոխանցում կատարեց տուգանային հրապարակի կենտրոն, որն ավարտվեց Գոմեսի ինքնագոլով:

«Բարսելոնան» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում և այս պահին 11 միավորով գերազանցում է Մադրիդի «Ռեալին»: Մոուրինյոյի սաները այս տուրում կհյուրընկալվեն «Ռայո Վալյեկանոյին» և կփորձեն կրկին միավորների տարբերությունը հասցնել 8-ի:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել