Մանչինի. Արսենալը կարող է պայքարել չեմպիոնության համար

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Անգլիայի առաջնության 5-րդ տուրի` Լոնդոնի «Արսենալի» հետ հանդիպումից առաջ իր կարծիքն է հայտնել առաջիկա մրցակցի մասին:

«Արսենալն» աշխարհի լավագույն թիմերից մեկն է: Նրանք հիանալի խաղ ցուցադրեցին «Լիվերպուլի» դեմ, իսկ դա նշանակում է, որ մեզ նույնպես բարդ հանդիպում է սպասվում», –Մանչինիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

«Կանոնիրները» շատ ուժեղ են, հատկապես` հակագրոհների ժամանակ: Իհարկե, նրանք կորցրել են վան Պերսիին և Սոնգին, բայց, ըստ իս, դա խոսում է միայն այն մասին, որ հիմա նրանց վրա հոգեպես ոչ մի ճնշում չկա և նրանք կարող են հանգիստ պայքարել չեմպիոնության համար` ունենալով բավականին ուժեղ կազմ:

Ինձ դուր են գալիս Պոդոլսկին, Կասորլան և Ժիրուն, կարող եմ ասել, որ «զինագործները» հաջող տրանսֆերային արշավ են իրականացրել: Հիմա այս ակումբի կազմում ֆանտաստիկ խաղացողներ կան»:

Մարզական գործընկեր` SportArmenia.com