Տիտո Վիլանովա. Մեսսիի և Վիլյայի վեճն ապացուցում է, որ թիմն ապրում է

«Բարսելոնա» –«Գրանադա» խաղից հետո (2։0) կատալոնացիների գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան մենկաբանել է իր թիմի ցուցադրած արդյունքը և անդրադարձել է խաղադաշտում Լիոնել Մեսսի և Դավիդ Վիլյայի մասնակցությամբ միջադեպին։

«Մեզ համար դժվար էր գտնել խաղի ռիթմը, և դա իրականություն է։ Մոսկվայի «Սպարտակի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպումը դժվար ստացվեց մեզ համար, այդ պատճառով հոգնածությունը զգացնել տվեց։ Կարևոր էր առաջին գոլը խփել։ Իսկ ընդհանուր առմամբ, խաղի ընթացքում ունեինք և հաջող և ոչ այնքան հաջող պահեր։ Ինձ չի հետաքրքրում «Ռեալի» և «Ռայո Վալեկանոյի» վաղվա խաղը։ Վաղը ես պաէլյա եմ ուտելու և թատրոն գնալու։

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Վիլյայի և Մեսսիի միջև, ապա դա ֆուտբոլի մի մասնիկն է։ Բոլոր նրանք, ովքեր ֆուտբոլ են խաղացել, գիտեն դրա մասին։ Նման դեպքերը գալիս են ապացուցելու, որ թիմը կենդանի է։ Եթե դու խաղընկերոջդ հետ վիճում ես, թե ինչպես ավելի լավ կլիներ կոնկրետ դրվագում, ապա դա վատ չէ։ Իսկ ամենակարևորն այն է, որ հնարավոր 15 միավորից վաստակեցինք 15-ը», – ասել է մարզիչը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Մարզական գործընկեր` SportArmenia.com