Հայաստան – Իտալիա հանդիպման տոմսերը կվաճառվեն սեպտեմբերի 24-ից

2012թ. հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Իտալիայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական հանդիպումը:

ՀՖՖ-ն տեղեկացնում է երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն սեպտեմբերի 24-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում:Տոմսերի արժեքն է`
– յարուս` 3000 դրամ
– հարավային և հյուսիսային տրիբունաներ` 5000 դրամ
– արևելյան տրիբունա` 7000 դրամ
– արևմտյան տրիբունա` 10000 դրամ
 
Առաքման համար կարող եք զանգահարել 094 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 53 52 և 55 53 51 հեռախոսահամարներով:
 
Մարզական գործընկեր` SportArmenia.com