Յուրաքանչյուր հանդիպում նոր մարտահրավեր է. Մարկոս Պիզելի

«Կուբանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին կիսվել է «Ռուբինի» հետ խաղի ակնկալիքներով.

-Ինձ երկու անգամ հաջողվել է գրավել «Ռուբինի» դարպասը նախորդ առաջնությունում: Շատ ուրախ եմ, որ այդ գոլերը միավորներ են բերել իմ թիմին: Բացի այդ, կազանցիների դարպասն ուղարկած առաջին գնդակը առաջինն էր ինձ համար «Կուբանի» կազմում` այն էլ նորամուտի խաղում:

Յուրաքանչյուր հանդիպում նոր մարտահրավեր է, իսկ թե ով է ավելի ուժեղ, կարելի կլինի ասել եզրափակիչ սուլիչից հետո: Ըստ իս այդքան էլ կարևոր չէ, թե ով է գոլ խփում թիմում, կարևորը` արդյունք ցույց տանք ու հաղթենք:

Ես հարձակման գծում խաղացող եմ ու գոլեր եմ խփում, դա այն է, ինչի համար դուրս եմ գալիս խաղադաշտ: Սակայն եթե հաջողվի արդյունավետ փոխանցում կատարել ու մենք հաղթենք, ավելի շատ ուրախություն կապրեմ:

Մեկնաբանել