ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը կազմել է 53,31%

Սեպտեմբերի 23-ին ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրողների մասնակցությունը ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, կազմել է 53,31%:

Քվեարկելու իրավունք ունեցող 641 740 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 342 138 ընտրող:

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում` 90,63%:

Ընտրությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 28-ին: