Ռայո Վալյեկանո – Ռեալ հանդիպումը հետաձգվել է դիվերսիայի պատճառով

Երեկ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի «Ռայո Վալյեկանո» – «Ռեալ»Մադրիդ հանդիպումն այդպես էլ չկայացավ։ Մենք տեղեկացրել էինք, որ «Ռայո Վալյեկանոյի» ղեկավարությունը հանդիպումը հետաձգել էր լուսավորության համակարգի խափանման պատճառով, որը շարքից դուրս էր եկել հորդառատ անձևի հետևանքով։

Սակայն ավելի ուշ «Ռայոյի» նախագահ Ռաուլ Մարտին Պերեսը հայտարարեց, որ հետաձգումը դիվերսիայի հետևանք է։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մարզադաշտն էլեկտրաէներգիայով սնուցող մալուխները կտրված են եղել։ Նա նշել է, որ անհրաժեշտ է անցկացնել հետաքննություն։

Հիշեցնենք, որ խաղը կայանալու է այսօր Երևանի ժամանակով 21։45-ին։

Մարզական գործընկեր` SportArmenia.com