Կորի Սանդերսը մահացել է աղջկան կրակոցներից պաշտպանելու ժամանակ

Հայտնի են դարձել բռնցքամարտիկ Կորի Սանդերսի մահվան մանրամասները, ով զոհվել էր ռեստորանում զինված հարձակման հետևանքով:
Սանդերսն ընտանիքի հետ ռեստորանում նշում էր իր 21-ամյա զարմիկի ծննդյան տոնը, երբ շենք են ներխուժել երեք զինված մարդիկ: Նրանք անկանոն կրակոցներ են բացել, որի արդյունքում Սանդերսը ստամոքսի և ձեռքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել: Այդ պահին բռնցքամարտիկն իր մարմնով փակել էր աղջկան՝ փորձելով պաշտպանել նրան, ինչպես հայտնում է BoxingScene.com-ը:

Նշենք, որ Սանդերսը հայտնի էր նրանով, որ WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար հաղթել էր Վլադիմիր Կլիչկոյին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com