Սևանում քաղաքապետ է ընտրվել Ռուդիկ Ղուկասյանը

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում քաղաքապետ է ընտրվել Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը: Նա ընտրություններում մրցակից չի ունեցել և նրա օգտին, ըստ ԿԸՀ հրապարակած նախանական տվյալների, քվեարկել է 7 203 ընտրող: Ռուդիկ Ղուկասյանին սատարում է Հանրապետական կուսակցությունը:

Սևանում քաղաքապետի ընտրություններին մասնակցության բարձր ցուցանիշ է արձանագրվել. 19 356 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 9 659 ընտրող:

Հիշեցնենք, որ Սևանում քաղաքապետի 11 թեկնածուից 10-ը ինքնաբացարկ էր հայտնել:

Մեկնաբանել