Ծառուկյանի փեսան վերընտրվել է Աբովյանի քաղաքապետի պաշտոնում

Աբովյան քաղաքում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, վերընտրվել է Կարապետ Մուրադի Գուլոյանը: Վերջինիս օգտին քվեարկել է 10 186 ընտրող, իսկ նրա մրցակից Արտաշես Նորիկի Մեհրաբյանի օգտին՝ 1 778 ընտրող: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 791, անճշտությունների չափը՝ 0:

Աբովյանում ընտրողների պասիվություն է նկատվել. գրանցված 42 531 ընտրողից ընտրություններին մասնակցել է 12 820-ը:

Նշենք, որ Կարապետ Գուլոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է: