Եղեգնաձորի քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանը

Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, հաղթել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Խաչիկի Հարությունյանը: Նրա օգտին քվեարկել է 2 329 ընտրող, իսկ նրա մրցակից, գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության թեկնածու Սիրեկան Նորայրի Բաբայանի օգտին` 1 966 ընտրող: Վերջինս  Եղեգնաձորը ղեկավարել է 12 տարի:

ԿԸՀ տվյալների համաձայն` Եղեգնաձորում գրանցված 7 471 ընտրողից ընտրություններին մասնակցել է 4 509-ը: Անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը 191-ն է, անճշտությունների թիվը` 0: