Բաթումիում բացվել է վրաց-ամերիկյան Տեխնոլոգիական համալսարանը

Սեպտեմեբերի  22-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաթումիում բացել է վրաց-ամերիկյան Տեխնոլոգիական համալսարանը, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

«Սա Կովկասի ամենաբարձր շենքն է և կլինի նաև այն շենքը, որտեղ կտրվի ամենաբարձրորակ կրթությունը», -ասել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ լավագույն ուսանողների 25%-ը բուհում անվճար կսովորի, ինչպես նաև կրթաթոշակ կստանա:

«Այստեղ կդասավանդեն ինֆորմատիկայի և տեխնոլոգիայի ոլորտի ոչ միայն Վրաստանի, այլև արտերկրի լավագույն մասնագետները», -նշել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով՝ համալսարանի կառուցումը իր երազանքներից մեկն է եղել:

Ըստ Սաակաշվիլիի՝ բուհի դիպլոմը ամերիկյան նմուշի կլինի, և բոլոր ուսանողները դրա շնորհիվ ամբողջ աշխարհում աշխատելու իրավունք կունենան: