Լևոն Արոնյանն այսօր կսկսի պայքարը Մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշարում

Այսօր երեկոյան Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը կսկսի պայքարը «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում, որը տեղի կունենա սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 13-ը Սան Պաուլոյում (Բրազիլիա) և Բիլբաոյում (Իսպանիա):

Բացի Արոնյանից (2), մրցաշարին կմասնակցեն նաև աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, 6), ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 1), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան, 7), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա, 8) և Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա, 51):

Առաջին շրջանի պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ին, մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա Սերգեյ Կարյակինի հետ:

Մեկնաբանել