Վրաստանում հրապարակվել է ընտրողների վերջնական թիվը

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 1-ին խորհրդարանական ընտրությունների ընտրողների վերջնական թիվը, հաղորդում է GHN-ը:

Վերջնական տվյալների համաձայն՝ Վրաստանում ընտրողների թիվը 3 մլն 613 հազ. 851 է:  

ԿԸՀ-ն ավարտել է նաև ցուցակների բաշխումը՝ ըստ երկրի շրջանների: Շահագրգիռ կողմերը այսօրվանից կարող են ստանալ տեղեկություններ ըստ շրջանների ցուցակների: