Ղազախստանի վարչապետը հրաժարական է տվել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընդունել է երկրի վարչապետ Քարիմ Մասիմովի հրաժարականը, հաղորդել է նախագահի մամլո ծառայությունը։

Ռուսական «Ռիա Նովոստի» գործակալության աղբյուրների համաձայն՝ Ղազախստանի նոր վարչապետ կնշանակվի փոխվարչապետ Սերիկ Ախմետովը, իսկ Մասիմովը կգլխավորի երկրի նախագահի աշխատակազմը։

Քարիմ Մասիմովը բոլորից երկար է գլխավորել Ղազախստանի կառավարությունը․ նա այս պոշտոնում աշխատել է 2007թ․ հունվարից։

Մեկնաբանել