Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում

Այսօր Անկարայում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինվորականների մասնակցությամբ մեկնարկել է «Անսահմանություն-2012» զորավարժությունները, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների համաձայն՝ զորավարժությունները կընթանան մինչև սեպտեմբերի 28-ը՝ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարության ներքո: Թուրքական կողմից զորվարժություններին մասնակցում է 19 զինվորական:

Այս զորավարժությունները տեղի են ունենում ամեն տարի վերոնշյալ երկրներից մեկում և ուղղված են գազախողովակների պահպանությանը: Բացի զինված ուժերի ներկայացուցիչներից՝ դրանց մասնակցում են  նաև գազխողովակների  պահպանության և վերահսկման կառույցների ներկայացուցիչներ: