Երկրպագուներն իրենց օրինակելի պահեցին. Ալեքս Ֆերգյուսոն

«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը և «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնն արժանին են մատուցել երկրպագուներին այս երկու թիմերի միջև մրցավեճում իրենց պահվածքի համար:

«Մինչև հանդիպումը շատ էր խոսվում երկու թիմերի երկրպագուների պահվածքի մասին: Պետք է նրանց արժանին մատուցել, նրանք պարզապես անհավական էին», -նշել է Ջերարդը:

«Լիվերպուլը» ֆանտաստիկ աշխատանք է կատարել, երկրպագուներն իրենց օրինակելի պահեցին: Չեմ կարծում, որ այդ առիթով որևէ բողոք կարող է լինել: Այն պահը, երբ Բոբի Չարլտոնը ծաղկեփունջ նվիրեց Իան Ռաշին, ցույց տվեց, որ ջանքերը կարող են միավորել երկու ակումբները», -Ֆերգյուսոնի խոսքերն է մեջերում Goal.com-ը:

Մեկնաբանել