Գվարդիոլան իսկական արտիստ է. Վալդանո

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն կիսվել է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին իր կարծիքով:

«Գվարդիոլան ոչ միայն ֆուտբոլային մարզիչ է, այլև` իսկական արտիստ: Նա կարողանում է մի շարք գեղարվեստական լուծումներ գտնել տարբեր հարցերում: Մրցունակ թիմում նա կարող է այնպիսի որոշումներ կայացնել, որոնք նորություն են ու զարմացնող: Իսկ այսօրվա ֆուտբոլում շատ դժվար է ինչ-որ նոր բան հայտնաբերել»:

Հարկ է նշել, որ Գվարդիոլայի մասին Վալդանոն խոսել է, երբ նրան խնդրել են համեմատել Ժոզե Մոուրինյոյի հետ: Սակայն վերջինիս մասին Վալդանոն ոչինչ չի ասել: Հիշեցնենք, որ նա մադրիդյան ակումբում իր պաշտոնից հեռացվել էր հենց Մոուրինյոյի պահանջով:

Մարզական գործընկեր` SportArmenia.com