Հայաստանի քաղաքային վայրերում մեկ օրում դեն նետված սնունդը բավական կլիներ աղքատների մոտ 70%-ի մեկ օրվա սնունդն ապահովելու համար:
Թափում ենք ու թափում
Post navigation
Posted in:
Հայաստանի քաղաքային վայրերում մեկ օրում դեն նետված սնունդը բավական կլիներ աղքատների մոտ 70%-ի մեկ օրվա սնունդն ապահովելու համար:
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Yerevan Today լրատվական կայքը օգոստոսի 11-ին հոդված է գրել «Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանա, այնինչ տարին երկու անգամ թանկանում է» վերնագրով։ Հոդվածում անդրադարձ է կատարվում օրերս «Վեոլիա Ջուր» ընկերության՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) ներկայացրած հայտին, որով ընկերությունն առաջարկում է 9 դրամով բարձրացնել սակագինը։ Հոդվածի հեղինակը պնդում է, թե, հակառակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստմանը «մինչև 2024-ը ջուրը չթանկացնել, այն թանկացնում է երեք անգամ»։ «…Նա (Նիկոլ Փաշինյանը-խմբ.) հայտարարեց, որ Վեոլիա ջրի հետ պայմանավորվել են, որ մինչև 2024 թվականը ջրի սակագինը չի բարձրանա։ Դա այդ պահին իսկ մանիպուլյացիա էր, որովհետև այդ ժամանակ իսկ պայմանավորվել […]
Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Աղվան Հովսեփյանը 2021-ի սեպտեմբերի 7-ից անազատության մեջ էր Նրան մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ նա 2004-2013-ին, զբաղեցնելով Հայաստանի գլխավոր դատախազի, իսկ 2014-2018-ին՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015-ին մեկ միասնական դիտավորությամբ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել […]
Քաշաթաղի շրջանի Աղավնո և Բերձոր համայնքները մինչև օգոստոսի 25-ը պիտի տարհանվեն և անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ․ այդ մասին օգոստոսի 5-ին հայտնել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Աղավնոյի, Բերձորի, Լաչինի միջանցքի, Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի մասին ՍիվիլՆեթի Հայկ Ղազարյանը զրուցել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։ Ստորև՝ հարցազրույցի տեքստային տարբերակը։ Պարոն Խանումյան, այս օրերին շատ քննարկումներ ու քննադատություններ եղան ձեր հասցեին։ Մասնավորապես, ձեզ մեղադրում էին, որ Աղավնոյի բնակիչներին կոչ եք արել տները չվառել հեռանալիս, հակառակ դեպքում, ըստ պնդումների, փոխհատուցում չեն ստանա։ Ի՞նչ կարող եք ասել սրա մասին։ Ընդհանրապես ես այդ վառելու, ջարդելու մոլուցքից զարմանում […]
Հովհաննես Նազարեթյան #CivilNetCheck News.am լրատվական կայքը օգոստոսի 10-ին գրել է, որ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանը լքածների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 60 տոկոսով։ Այս հոդվածը վերատպել են armday.am և yerkir.am կայքերը։ Հատկանշական է, որ yerkir.am-ն անգամ նշում է «արտագաղթի» 60 տոկոսով աճի մասին։ Մեկնածների թիվը չի արտացոլում երկիրը լքածների կամ արտագաղթողների թիվը Բոլոր երեք հոդվածներում մեջբերվում է 2021-ի և 2022-ի առաջին կիսամյակների (հունվար-հունիս) Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններով մեկնածների և ժամանածների վիճակագրությունը։ Այդ վիճակագրությունը վերջերս հրապարակվել է Վիճակագրական կոմիտեի կողմից։ Համաձայն դրա, Հայաստանի երկու քաղաքացիական օդանավակայաններով մեկնած-ժամանածների վիճակագրությունը հետևյալն է։ Այսպիսով, օդային ճանապարհով Հայաստանից մեկնածների թիվը […]
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին: «Այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Հայաստան֊-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում ենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով թուրք բարձրաստիճան դիվանագետի, նաև գրել են, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Թուրքիայում: *** Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն ընդգծել […]
Մոսկվան պլանավորում է մինչև օգոստոսի վերջ բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր թեմաների շուրջ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իվան Նեչաևը՝ պատասխանելով Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին: Հուլիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ են ընթանում։ Աղաջանյանը, սակայն, հստակ ժամկետներ չէր նշել։ Փաշինյանի և Ալիևի միջև վերջին հանդիպումը կայացել է մայիսի 22-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը կարծում է, որ իշխանությունը արատավոր ձեռագիր է որդեգրել. ինչպես Արցախյան վերջին պատերազմի, այնպես էլ դրանից հետո տեղի ունեցած բոլոր սրացումների դեպքում խնդիրներով սկսում է զբաղվել, միայն երբ «դանակը հասել է ոսկորին»։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում նա ասում է՝ իշխանությունն այդ քայլին է գնում, որպեսզի «զիջումներն ընկալելի լինեն հասարակության համար և որևէ կերպ չվնասեն իր քաղաքական վարկանիշին»։ «Սա Հայաստանի համար սարսափելի է, իսկ իրենց քաղաքական կարիերայի համար՝ ընդունելի»,- շեշտում է քաղաքագետը։
Կառավարությունը 2,7 մլրդ դրամ կհատկացնի մի շարք ճանապարհների շինարարակական աշխատանքներն իրականացնելու կամ աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ գումարը հատկացվելու է Ստեփանավան-Յաղդան, Սիսիան-Դաստակերտ, Տաթև-Աղվանի ճանապարհների վերանորոգմանը։ «Տաթև-Աղվանի ճանապարհի մի կտորը՝ 17,5 կմ հատվածի վերին շերտի համար է գնումը։ Առաջ եկած թերությունները վերացվեցին և հիմա այդտեղ վերին շերտն է տեղադրվում։ Հավանավար վաղն արդեն Տաթև-Աղվանի ճանապարհին փոսեր չեն լինի»,- նշեց Սանոսյանը։ Փաշինյանը հարցին, թե Տաթև-Աղվանի ճանապարհն այժմ «բեռնատարներին պատշաճ կսպասարկի», Գնել Սանոսյանը պատասխանեց․ «Կարելի է ասել 90 տոկոսով վստահ ենք, բայց կարող են լինել որոշ տեղեր, որտեղ խնդիրներ կծագեն, բայց հավանականությունը քիչ է»։ Սանոսյանը տեղեկացրեց նաև, […]