«Հարսնաքար»-ի գործով դատական նիստը կրկին հետաձգվել է

Սեպտեբերի 24-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հերթական անգամ հետաձգվել է «Հարսնաքարի» գործով դատական նիստը:

Ամբաստանյալ Արման Խաչատրյանի դատապաշտպան Ավագ Լալայանը միջնորդել է հետաձգել նիստը` գործի նյութերին ծանոթանալու համար:  Դատարանի որոշմամբ և կողմերի համաձայնությամբ դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին` ժամը 14:30-ին:

Դատական նիստերի դահլիճում այսօր ներկա էին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի նիստը հետաձգվել էր Արման Խաչատրյանի` փաստաբան չունենալու պատճառով: