«Մեր հանճարները մեր կողքին են՝ Երևան քաղաքում»-ի արձանները կվերահսկվեն տեսախցիկներով

Երևանի քաղաքապետարանը շարունակվում է «Մեր հանճարները մեր կողքին են՝ Երևան քաղաքում» նախագծի շրջանակում մայրաքաղաքի նստարաններին հայ մեծանուն գրողների արձանների տեղադրման ծրագիրը:

Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, այսօր աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում որոշվել է քաղաքացիների անփույթ վերաբերմունքը բացառելու նպատակով տվյալ տարածքներում տեսախցիկներ տեղադրել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակի նստարաններին տեղադրվել էին գրող Եղիշե Չարենցի և դերասան Մհեր Մկրտչյանի արձանները, սակայն կարճ ժամանակ անց անհայտ անձինք կոտրել էին Մհեր Մկրտչյանի արձանի մատը:

Մեկնաբանել