«Հանրապետության հրապարակ» և «Գարեգին Նժդեհ» կայարաններին հարակից շատրվանները կվերագործարկվեն

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» և «Գարեգին Նժդեհ» կայարանների հարակից տարածքներում գտնվող շատրվանները կվերագործարկվեն: Այս մասին այսօր որոշվել է Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում:

Շատրվանների վերագործարկման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել նախագիծ-նախահաշիվ և համապատասխան քայլեր ձեռնարկել այդ աշխատանքներում հանրավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:

Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է իրազեկել նախատեսվող միջոցառումների ծրագրի վերաբերյալ և ցանկության դեպքում ապահովել հասարակական կառույցների և քաղաքացիների մասնակցությունը:

Մեկնաբանել