Կատալոնացի անջատողականները Կլասիկոյի ժամանակ ակցիա կիրականացնեն

Կատալոնիայի անջատողական շարժման ակտիվիստները, ովքեր պայքարում են Իսպանիայից անկախ ճանաչվելու համար, պատրաստվում են հոկտեմբերի 7-ին կայանալիք «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպմանը ակցիա իրականացնել:

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը այս կերպ է մեկնաբանել տարածված այդ լուրերը. «Ակումբը ժողովրդի մի մասն է ու միշտ էլ կմնա այդպիսին»:

Կատալոնացի հայտնի թենիսիստ Կարլոս Մոյան ավելի կտրուկ է արտահայտվել.

«Ես, իհարկե, հայրենասեր եմ, բայց այդ ամենի հետ մեկտեղ կարծում եմ, որ սխալ է սպորտային թիմը վերածել քաղաքական պայքարի զենքի: Սպորտը քաղաքականության հետ ընդհանուր ոչինչ չպետք է ունենա»:

Մարզական գործընկեր` SportArmenia.com