Թեհրանը Siemens-ին մեղադրում է միջուկային ծրագրին վնասելու փորձի մեջ

Թեհրանը գերմանական Siemens կոնցեռնին կասկածում է իրանական միջուկային ծրագրին վնասeլու փորձերի մեջ: Իրանի անվտանգության ծառայությունները պայթուցիկ միկրոսարքավորում են հայտնաբերել Թեհրանի կողմից միջուկային ծրագրի համար պատվիրված համակարգում: Այս մասին հաղորդել է գերմանական DAPD գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալաեդին Բորուդջերդիին: Նրա խոսքով՝ նախատեսված է եղել, որ պայթուցիկ սարքավորումները գործարկեին համակարգի շահագործեւմից հետո՝ այդպիսով վնասելով ամբողջ համակարգը:

Ըստ իրանական կողմի՝ պայթուցիկ սարքավորումները տեղադրվել են դեռ գործարանային հավաքագրման փուլում՝ նպատակ ունենալով խաթարել ուրանի հարստացման գործընթացը: Սակայն մասնագետներին հաջողվել է ժամանակին հայտնաբերել պայթուցիկ միկրոսարքավորումները:

Siemens-ի ղեկավարությունը հերքում է իր հասցեին արված մեղադրանքները՝ նշելով, որ որևէ գործարար առնչություններ չունի միջուկային ոլորտում աշխատող իրանական ձեռնարկությունների հետ: Ավելին՝ համագործակցությունն ընդհատվել է դեռ 1979թ. ՝ Իրանում իսլամական հեղափոխությունից հետո:

Մեկնաբանել