Սեպտեմբերի 29-30-ը մուտքը Գաֆէսճեան արվեստի կենտրոն անվճար կլինի

Սեպտեմբերի 27-ից 30-ը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կնշեն Եվրոպական ժառանգության օրերը: Կկայանա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը, որն այս անգամ նվիրված կլինի Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հավաքածուին: Արվեստագետները կխոսեն կենտրոնում ներկայացված նմուշների և դրանց հեղինակների մասին:

Սեպտեմբերի 29-30-ը Գաֆէսճեան արվեստի կենտրոնն անվճար կլինի բոլոր այցելուների համար: Այդ երկու օրերին՝ ժամը 16:00-ին, կկազմակերպվեն անվճար էքսկուրսիաներ: Քանի որ Եվրոպական ժառանգության օրերի խորագիրը «Ճանապարհ» է, այցելուներին կբաժանվեն նաև քարտեզներ, որոնց օգնությամբ նրանք կանցնեն իրենց մշակութային ճանապարհը կենտրոնով:

Մեկնաբանել