Կլիչկոն հեռացավ մի քանի ժամով

Աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի մամուլի ծառայությունը հերքել է, որ ուկրաինացին հեռանում է մեծ սպարտից։ Այս մասին հայտարարել է մամուլի ծառայության ղեկավար Օկսանա Զինովևան, ում խոսքերն է մեջբերում RIA-Novovsti գործակալությունը։ Զինովևան պարզաբանել է, որ այսօրվա ասուլիսի ժամանակ Կլիչկոն պրզապես ասել է, որ չի պատրաստվում ռինգ դուրս գալ մինչև խոր ծերություն։

Իրարանցումն առաջացրել էր «Օստրով» ինտերնետ կայքը, որը մեջբերելով մամուլի ասուլիսում Կլիչկոյի խոսքերը՝ նշել էր, որ բռնցքամարտիկն այլևս ռինգ դուրս չի գա։

Մարզական գործընկեր` SportArmenia.com