Սերբիայի ԱԳ նախարարը Հայաստան կայցելի

Սերբիայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը սեպտեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի հետ. այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք նշվել է մեր երկրների ավանդական բարեկամական կապերի մասին:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ներառյալ` տնտեսական համագործակցության խթանման հնարավորությունները: Արտահայտվել է միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման հարցում երկկողմ հետաքրքրվածությունը: Երկուստեք գոհունակություն է հայտնվել Բելգրադում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացման առթիվ:

Իվան Մրկիչը, ընդունելով ՀՀ դեսպանի կողմից փոխանցված` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Հայաստան այցելելու հրավերը, հայտնել է մինչև ընթացիկ տարվա վերջ այցն իրականացնելու վերաբերյալ իր տրամադրվածությունը: