Խնածախ. հրդեհը ոչնչացրել է Քարամյանների տունն ու ամբողջ գույքը

Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանամերձ Խնածախ գյուղում այրվել է Քարամյանների տունը։ Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող տղամարդը և նրա ծեր հայրը մնացել են անօթևան․ այրվել է նաև տան ամբողջ գույքը: Տեղի համայնքապետարանից նշեցին, որ քայլեր են ձեռնարկում ընտանիքի կացության հարցը լուծելու համար, սակայն երբ կլուծվի հարցը՝ պարզ չէ։

Մեկնաբանել