Հակառակորդը Տեղի հատվածում ականանետ է կիրառել․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանը Տեղի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդը կիրառել է նաև ականանետ։

«Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ»,- ասված է հաղորդագրությունում։

Այսօր՝ հունիսի 15-ին, Ադրբեջանի սահմանապահները նաև առաջխաղացման փորձ են կատարել Հակարիի կամրջի ուղղությամբ՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է:

***

2023-ի Ապրիլի 11-ին ադրբեջանական ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցել էր չորս զոհ և վեց վիրավոր։

Մեկնաբանել