Սանթոսը 40 մլն եվրո տուգանք կվճերի, եթե Նեյմարը չտեղափոխվի Բարսելոնա

Արդեն բազմիցս խոսվել է այն մասին, որ «Բարսելոնան» «Սանթոսի» հետ համաձայնեցրել է Նեյմարի տեղափոխության հարցը, կատալոնացիները 58 մլն եվրո պետք է վճարեն Բրազիլիայի հավաքականի հարձակվողի համար:

Օրերս Նեյմարին ձեռք բերելու փորձ է կատարել ՊՍԺ-ն, որն 85 մլն եվրո է առաջարկել 20-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն բրազիլական ակումբը մերժել է ֆրանսիացիներին` հայտարարելով, որ «Բարսելոնայի» հետ պայմանավորվածություն ունի:

Sport.es-ի հաղորդմամբ` «Բարսելոնայի» և «Սանթոսի» համաձայնագրի մեջ կա մի կետ, համաձայն որի, եթե Նեյմարը չտեղափոխվի կատալոնական ակումբ, ապա «Սանթոսը» 40 մլն եվրո տուգանք կվճարի:

Հիշեցնենք, որ բրազիլացու պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ավարտվում է 2014 թվականին, իսկ պայմանավորվածության համաձայն` նա «Բարսելոնա» կտեղափոխվի 2013 թվականին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com