Վրաստանում էկո զբոսաշրջիկներն ավելացել են 30%-ով

2012-ի առաջին ինը ամիսներին Վրաստանի պահպանվող տարածքներում զբոսաշրջիկների թիվը ավելացել  է 30%-ով: Այսպիսի տվյալներ է հրապարակել Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: Օտարերկրյա զբոսաշրջիկներից առավել ակտիվը եղել են լեհերը, գերմանացիները և ուկրաինացիները:

Ըստ նախարարության՝ այս տարածքների ենթակառուցվածքներում ընդգրկված է նաև մասնավոր սեկտորը: Այս տարի օրենսդրությունը պարզեցվել է՝  պայմանավորված ենթակառուցվածները վարձկալությամբ տալու հանգամանքով, և դա, իր հերթին, նպաստել է տեղացի բնակչության զբաղվածության մակարդակի բարձրացմանը:
«Ծրագրվում է մոտ ապագայում էկո զբոսաշրջության նոր ծառայությունների մատուցում Գորդա և Մարտվիլի շրջաննների նախագծերում, որոնց ընդանուր բյուջեն կազմում է $9 մլրդ», -ասված է նախարարության տարածած տեղեկության մեջ: