Մոուրինյոն Վալդանոյին մեղադրում է Ռեալի գաղտինքները տարածելու մեջ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ թիմում տեղի ունեցող շատ բաներ հայտնի են դառնում մամուլի ներկայացուցիչներին, չնայած որ դրանց մասին ակումբը հաղորդագրություններ չի տարածում: Այս մասին հայտնում է Fichajes.com կայքը:

Պորտուգալացի մասնագետը նույնիսկ կասկածներ ունի այն մարդու նկատմամբ, ով հայտնում է արքայական ակումբի գաղտնիքները: Դա ակումբի նախկին մարզական տնօրեն Խորխե Վալդանոն է, ում հետ պորտուգալացին լարված հարաբերությունների մեջ էր: Մոուրինյոն կարծում է, որ Վալդանոն տեղեկություններ է ստանում որոշ ֆուտբոլիստներից, ում հետ սերտ հարաբերությունների մեջ է:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանից առաջ Մոուրինյոյի պահանջով Ֆլորենտինո Պերեսն աշխատանքից ազատեց Վալդանոյին, ինչը մեծ անակնկալ էր շատերի համար:

Մեկնաբանել