Հակառակորդը կրակել է Սոթքի, Երասխի, Մարտակերտի և Մարտունու ուղղություններով

Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հայտնում են, որ ադրբեջանական կողմը կրակել է Սոթքի, Երասխի, Մարտակերտի և Մարտունու հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, կորուստներ չկան։

«Հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան»,- ասված է Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում։

Արցախյան կողմը տեղեկացնում է, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

«Հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հունիսի 19֊ի ժամը 09։15-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել