Ինչո՞ւ է իշխանությունը թիրախավորել խորհրդանիշերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունը, զինանշանի վրա Արարատ լեռան ու առյուծի «ավելորդ պատկերների» մասին խոսքը, կարող են խորն անջրպետ առաջացնել հասարակության և իշխանության միջև: Այս մասին ասում է ազգագրագետ Արսեն Հակոբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ հանրությունը չի ընկալում իշխանության առաջ մղած խոսույթները, քանի որ գործ ունենք ազգային ու քաղաքական ինքնության հետ, որի կենտորնում գոնե վերջին երեսուն տարում եղել է Արցախյան շարժումը և Արցախի համար պայքարը:

Մեկնաբանել