Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանը կրակել է Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Արցախի պաշտպանության բանակն էլ հաղորդում է Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջաններում հակառակորդի կողմից հրադադարի խախտման մասին։
«Հունիսի 20-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան»,- ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
ՊԲ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է․ «Հունիսի 19-ի ժամը 11:05-ից հունիսի 20-ի ժամը 07։55-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 19֊ի ժամը 09։15-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»։