44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը հարցաքննում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
LIVE. 44-օրյայի քննիչ հանձնաժողովը հարցաքննում է Նիկոլ Փաշինյանին
Post navigation
Posted in:
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը հարցաքննում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը կարծում է, որ Եվրամիությունը «վերջապես պետք է ավելին անի Հայաստանի ու Հարավային Կովկասի համար»․ այդ մասին նա գրել է X-ի իր էջում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով։ Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր քաջության և վճռականության համար։ Նա ընդդիմանում է ռուսական իմպերիալիզմին և ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ուղղությամբ, որը կապահովի երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ Ժողովրդավարությունն ու ազատությունն անվտանգության կարիք ունեն։ Եվրոպական միությունը վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի համար»,- գրել է Ռոթը։
«Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից»․- ասել է Ռուբեն Վարդանյանը։ Օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Բաքվում պահվող հայ գերիների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի, հայտարարել էր․ «Ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ինչ խոստումներով»։ Ինչպես նշված է Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջում, Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վարդանյանի հասցեին հնչեցված հայտարարության կապակցությամբ: Ընտանիքի հետ հեռախոսազանգի ժամանակ ստանալով հաստատում, որ նման […]
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լեմմին հայտարարել է, թե «Ադրբեջանը ազատագրել է 1990-ականներին կորցրած իր հողերը» և դա համեմատել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պայքարի հետ: Այս մասին նա գրել է Substack.com հարթակում հրապարակած իր հոդվածում, որը վերնագրված է «Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ, Միավորված Ուկրաինայի համար» (The United Kingdom and the United States, United for Ukraine)։ «Կիևում մարդիկ հպարտանում են իրենց ուկրաինական ինքնությամբ։ Մնացյալ Եվրոպային մոտ մնալու ցանկությունը պարզ էր բոլորի համար: Եվ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների բացմամբ այդ հարաբերությունները գնալով ավելի են ամրապնդվում: Նույն ազդեցությունը նկատելի է Ռուսաստանի հարևանների մոտ։ Կենտրոնական Ասիայի պետություններն ավելի ու ավելի են նայում դեպի արևելք և հարավ: […]
2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախում սկսվեց մեկօրյա պատերազմը, որի հետևանքով ունեցանք 223 զոհ։ Նրանցից շատերի դիերը հարազատները կարողացել են հասցնել Հայաստան ու հուղարկավորել Եռաբլուրում, որոշներն էլ հուղարկավորել էին Արցախում։ Պատերազմից մեկ տարի անց զոհվածների հարազատները Եռաբլուրում են։
Հայաստանի կառավարությունը խախտել է գերիների վերադարձի գործընթացում հիմնարար բոլոր երեք սկզբունքները․ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է հակամարտությունների կարգավորման հարցերով մասնագետ, վերլուծաբան Հրայր Պալեանը։ Նա կոչ է անում միջազգային հանրությանը բոյկոտել Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 համաժողովը, իսկ հայերին՝ ապահովել միջազգային լայն կոնսոլիդացիա գերիներին ազատելու համար։
Արցախի հայաթափումից մեկ տարի է անցել։ Ադրբեջանը սկսել է ջնջել հայկական մշակութային ժառանգությունը, ինչի մասին բազմաթիվ են վկայությունները։ Մասնագետները ահազանգում են, որ մշակութային եղեռնը չկանգնեցնելու դեպքում հայկական հետքը Արցախի տարածքից ժամանակի ընթացքում կոչնչանա։ Ինչ է անում միջազգային հանրությունը խնդրի շուրջ, ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունը, ինչ լուծումներ են անհրաժեշտ և ինչ կունենանք անգործության արդյունքում։