Հակառակորդը կրակ է բացել Ներքին Հանդի և Սրաշենի դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանական կողմը Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 20-ին՝ ժամը 15:50-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունից այլ մանրամասներ չեն հայտնում։

Մեկնաբանել