Ոսկե գնդակի հավակնորդների անունը` հոկտեմբերի 30-ին

ՖԻՖԱ-ն «Ոսկե գնդակի» 23 հավակնորդների անունը կհրապարակի հոկտեմբերի 30-ին: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:

Համաշխարհային ֆուտբոլում ամենաարժեքավոր անհատական մրցանակը կշնորհվի 2013թ.-ի հունվարի 7-ին Ցյուրիխում ազգային հավաքականների ավագների և գլխավոր մարզիչների, ինչպես նաև լրագրողների քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ վերջին երկու տարիներին «Ոսկե գնդակին» արժանացել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com