ՊԲ-ն հերքում է Շուշիի հատվածում ադրբեջանական դիրքերի վրա կրակելու լուրը

Արցախի պաշտպանության բանակը հերքում է Շուշիի հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու տեղեկությունը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 20:10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել