Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Սիսիանի օդանավակայանում ողջունել են Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյին ու նրա գլխավորած պատվիրակությանը։
«ԵԽ պատվիրակությունը միացել է Հայաստանում ԵՄ առաքելության ներկայացուցիչներին Լաչինի միջանցքում ծրագրով նախատեսված պարեկություն իրականացնելու համար»,- նշված է Հայաստանում ԵՄ առաքելության Twitter-ի էջում։
Head of EU Mission in Armenia Markus Ritter and @EU_Armenia Ambassador Andrea Wiktorin welcome @EP_Defence Chair Nathalie Loiseau and the SEDE delegation at the Sisian airfield to join #EUMA for a planned patrol to Lachin corridor. @EEAS_EU @EUSec_Defence @Europarl_EN pic.twitter.com/wAa3uAZ9fT
— EUmissionARMENIA (@EUmARMENIA) June 21, 2023
Հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհուրդում համաձայնություն է ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելությունը մեկնարկել է փետրվարի 20-ին։ ԵՄ առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ Առաքելությունը, որի կազմում ընդգրկված է 100 դիտորդ, նախնական լինելու է երկու տարի ժամկետով։